Ախորժելի ու համեղ խաչապուրին պատրաստելու համար կպահանջվի ընդամենը րոպեներ

Խոհանոց Հետաքրքիր

Եթե դուք սիրում եք նախաճաշին պատրաստել արագ, ինքնատիպ ու չկրկնվող ուտեստ, ապա խաչապուրու այս բաղադրատոմսը համոզված ենք, որ ձեզ կհետաքրքրի: Այն պատրատվում է շատ արագ և միանգամից հագեցնում է քաղցը:

Բաղադրիչներ

  • Չոր պանիր — 200 գր.
  • Սամիթ — 100 գր.
  • Հավկիթ — 2 հատ
  • Թթվասեր — 200 գր.
  • Ալյուր — 2 ճ/գ
  • Բուսական յուղ — 2 ճ/գ

Պատրաստումը

Բոլոր բաղադրիչները լցնում ենք իրար հետ մի ամանի մեջ. քերած պանիրը, 2 ձուն, թթվասերը, կանաչին և 2ճ/գ ալյուրը: Խառնում ենք գդալով, մինչև ստացվի միաձույլ զանգված՝ առանց հարելու: Տապակի մեջ լցնում ենք բուսական յուղը, այնուհետև լցնում ստացված զանգվածը:

Եփում ենք միջին կրակի վրա, կափարիչը փակ այնքան , մինչև ոսկեգույն երանգ կստանա: Այնուհետև թեքում ենք, որ մյուս կողմն էլ եփվի, բայց արդենկափարիչը բաց: Այս ամենը ձեզնից կխլի ոչ ավելի, քան 10-12 րոպե:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *