Ահա, թե ինչու պետք է շատ ջուր խմել

Հետաքրքիր Օգտակար

Բժիշկները մշտապես նշում են, որ պետք է օրական 2 լիտր ջուր խմել, որպեսզի օրհանիզմը ճիշտ աշխատի։ Սակայն կան մարդիկ, որոնց մոտ դա չի ստացվում, ահա ներկայացնում ենք, թե ինչու պետք է ջուր խմել և ինչպես անել, որ հաղթահարել ջուր չխմելու սովորությունը։

Ինչո՞ւ է հարկավոր ջուր խմել

Քանի որ մարդու օրգանիզմը մեծամասամբ կազմված է ջրից, ապա դրա պակասը կարող է ծանր հետևանքների հանգեցնել, քանի որ ջուրը մասնակցում է օրգանիզմում կատարվող կենսաքիմիական գրեթե բոլոր պրոցեսներին։ Այն անհրաժեշտ է, որպեսզի բոլոր օգտակար նյութերը բարեհաջող կերպով հասնեն օրգանիզմի բջիջներին։ Բացի դա ջրի միջոցով ապահովվում է ճիշտ նյութափոխանակությունը, այն դրական կերպով է ազդում ոսկրային և մկանային հյուսվածքների վրա, մասնակցում է օրգանիզմի ջերմակարգավորմանը։ Այն նաև անհրաժեշտ է բջիջների թարմացման, գեղեցկության և երիտասարդության պահպանման համար։

Որքա՞ն ջուր է պետք խմել

Ըստ մի շարք հետազոտությունների, մարդ պետք է 30 մլ ջուր խմի 1կգ քաշի համար։ Օրինակ՝ 60կգ քաշով մարդը օրական պետք է 1,8լ ջուր խմի, 80կգ-ի դեպքում՝ 2,4լ։
Բնականաբար ֆիզիկական ակտիվ գործունեության և մի շարք հիվանդությունների, ինչպես նաև շոգ եղանակի դեպքում օրգանզիմում ջրի պահանջը մեծանում է։ Սակայն լինում են նաև դեպքեր, երբ բժիշկները խորհուրդ են տալիս նվազեցնել ջրի քանակը, օրինակ՝ այտուցվածության դեպքում։

Ինչպե՞ս անհրաժեշտ քանակությամբ ջուր խմել

Եթե չեք կարողանում միանգամից օրինակ մեկ բաժակ ջուր խմել, ապա օրինակ՝ 0.5 մլ ջուր դրեք Ձեր աչքի առաջ և պարբերաբար խմեք։ Ձեր առջև նպատակ դրեք որոշակի ժամանակահատվածում խմել ամբողջը։ Երբ վերջացնեք, նորից լցրեք շիշը և աչքի առաջ դնելով՝ սկսեք խմել տարբեր ժամերի։ Տանը գեղեցիկ, Ձեզ դուր եկող տարայով ջուր դրեք սեղանին։ Երբ ցանկանաք թեյ կամ սուրճ խմել, մոտեցեք և նախ ջուր խմեք։ Այդպիսով ժամանակի ընթացքում սովորություն կձևավորվի։