Ամենահամեղ ու հասարակ թխվածքի բաղադրատոմսը՝ «Յուրաքանչյուրից 1 բաժակ»… անպայման փորձեք պատրաստել

Խոհանոց Հետաքրքիր

Համոզված ենք, որ թխվածքը ձեզ շատ դուր կգա՝ իր նրբության, համի, տեսքի ու զարմանալի պարզության շնորհիվ: Բաղադրատոմսը հեշտ կմտապահեք, քանի որ ամեն ինչ ծայրահեղ պարզ է: Սկսենք պատրաստել միասին։

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 1 բաժակ շաքարավազ
  • 2 ձու
  • 1 բաժակ մածուն
  • 1/3թ.գ. աղ
  • 1 բաժակ սպիտակաձավար
  • 100մլ ձեթ
  • 1թ.գ. փխրեցուցիչ
  • 1 բաժակ ալյուր
  • 1 բաժակ հատապտուղ՝ թարմ կամ սառեցրած

Պատրաստման եղանակ.

Խորը տարայի մեջ միացնել ձուն, շաքարավազը, աղը և խառնել:

Ավելացնել մածունը, ալյուրը, սպիտակաձավարը, փխրեցուցիչը, լավ խառնել:

Այնուհետև լցնել ձեթը և խառնել: Խմորը դնել մի կողմ և սպասել կես ժամ:

Խմորին ավելացնել հատապտուղը: Եթե սառեցրած եք օգտագործելու, նախապես հալացնելու կարիք չկա: Թեթևակի խառնել:

Տապակին ձեթ քսել: Լցնել խմորը:

Տաքացնել ջեռոցը՝ մինչ 180 ջերմաստիճանի: Ուղարկել տապակը մեջը՝ մոտ 40 րոպեով: Ուշադիր եղեք, ջեռոցները տարբեր են, կարող է մի քիչ ավել կամ պակաս ժամանակ պահանջվել: Պատրաստ լինելը կարող եք ստուգել փայտե չոփիկով:

Եթե սառեցրած հատապտուղ եք լցրել, և խմորը ներսում հում է մնացել, խնդիր չկա: Ծածկեք թխվածքը փայլաթղթով և 10 րոպեով ուղարկեք ջեռոցը:

Այսքանը , բարի ախորժակ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.