Անհրաժե՞շտ է պահել երեխաների քառասունքը. այս ամենի մասին պետք է յուրաքանչյուր մայրիկ իմանա

Այլ լուրեր Հետաքրքիր

Շատերին է մշտապես հեաքրքրում՝ արժե պահել երեխայի քառասունքը թե ոչ։ Տարբեր մարդիկ տարաբնույթ կարծիքներ ունեն այս հարցի շուրջ։ Ըստ գիտական օրինաչափության՝ ծնված երեխան մտնում է կյանքի նոր միջավայր, որը խիստ տարբեր է նրա նախնական՝ մայրական ներքին միջավայրից: Եվ նախքան իրական կյանք մտնելը երեխան պետք է հարմարվի կյանքի այս նոր միջավայրին՝ օդին, լույսին, ձայնին։

Smiling mother holding baby

Եկեղեցին երեխայի քառասունքի հատուկ կարգ ունի, համաձայն որի՝ ծննդյան օրվանից հաշված քառասուներորդ օրը ծնողները երեխայի հետ միասին գալիս են եկեղեցի և օրհնություն ստանում։ Շատերը, նույնիսկ այս օրը կնքում են իրենց երեխաներին։

Քառասունքի կանոնը մաքրության օրենք է, որ վերաբերում է նախ երեխայի մայրիկին, ապա՝ երեխային: Քառասունքի ընթացքում մայրը մաքրվում է արյ ուն հոսությամբ, և այդ օրերին երեխայի մորն է արգելվում եկեղեցի մտնել, այլ ոչ թե մարդկանց այցելությունը նորածնի ընտանիք:

Այցելել կարելի է, միայն, իհարկե, հիգիենիկ կանոնները պահպանելով, որպեսզի չվարակեն մոր և երեխայի թույլ օրգանիզմները: Երեխային տեսակցության գալն արգելելը քրիստոնեության հետ կապ չունի։ Երեխան ծննդյան առաջին իսկ օրից պետք է սկսի սովորել կյանքին: Նա պետք է ունենա բացօթյա զբոսանքներ, ոչ թե տնային կալանքի տակ գտնվի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.