Ապագա երեխայի սեռը գուշակելու 16 տարօրինակ միջոց. №13-ը ինձ շատ զարմացրեց

Այլ լուրեր Հետաքրքիր

Ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս իմանալ դեռ չծնված երեխայի սեռը, բայց որոշ ծնողներ նախընտրում են պահպանել ինտրիգը: Բայց նրանք ոչ միշտ են լիակատար անհայտության մեջ, քանի որ կան նշաններ, որոնք հնարավորություն են տալիս նախօրոք պարզել երեխայի սեռը:

1. Մաշկի փոփոխություններ: Գրեթե բոլոր հղիները մաշկային որոշակի փոփոխություններ են ունենում: Ասում են՝ եթե մաշկը յուղոտ է դառնում, աղջիկ է ծնվելու, եթե չոր՝ տղա:

2. Ակնե: Աղջկա սպասելու ժամանակ ուգրիներն ավելի ցավոտ և ուռած են դառնում:

3. «Փայլ»: Հղիի դեմքի հրաշալի փայլը բնորոշ է տղայի սպասողներին:

4. Linea nigra (մուգ գիծ փորի վրա): Ուղղահայաց գիծ է, որն անցնում է փորի մեջտեղով ցայլոսկրից մինչև պորտ: Այն երբեմն նույնիսկ հատում է պորտը: Ասում են, որ եթե գիծը վերջանում է պորտի ներքևում, պետք է աղջկա սպասել, եթե վերև՝ տղայի:

5. Սոդայով թեստ: Պետք է մեզի վրա 2 ճ. գ. կերակրի սոդա ավելացնեք: Եթե թշշա, տղա եք ունենալու: Թեստի ճշգրտությունն 80% է:

6. Մազերը: Եթե դրանք անփայլ և ցավոտ են, աղջիկ եք ունենալու: Իսկ եթե մազերը փայլուն և փարթամ են՝ տղա:

7. Մարմնի վրայի մազերը: Ասում են՝ եթե մարմնի վրայի մազերը սկսում են արագ աճել, տղա եք ունենալու:

8. Քաշը: Ասում են՝ եթե ավելորդ քաշը կուտակվում է միայն փորի հատվածում, տղայի եք սպասում, եթե ամբողջ մարմնում՝ աղջկա:

9. Ոտքերի ջերմաստիճանը: Եթե ոտքերը հաճախ են սառում, հավանաբար տղայով եք հղի:

10. Ոտքի չափը: Եթե կինը տղայով է հղի, նրա ոտքի չափը կարող է փոխվել:

11. Ուտելիքի նկատմամբ հակում: Ասում են՝ եթե քաղցր եք ուզում, աղջիկ եք ունենալու, եթե աղի՝ տղա:

12. Պտղի դիրքը: Եթե հղիի փորը ներքևում է կենտրոնացած, տղա կծնվի, եթե վերևում՝ աղջիկ:

13. Երեխայի հոր քաշը: Շշուկների համաձայն՝ եթե հղիության ժամանակ երեխայի հայրը գիրանում է, աղջիկ է ծնվելու:

14. Գլխացավեր: Առավել հաճախ գլխացավ ունենում են տղայի սպասող կանայք:

15. Քնելու դիրքը: Եթե ձախ կողքի վրա եք քնում, տղայի եք սպասում, եթե աջի վրա՝ աղջիկ:

16. Անշնորհքություն: Եթե հղի ժամանակ ավելի անշնորհք եք դարձել, տղա կունենաք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.