Առաջարկում ենք պատրաստել առանց մսի ընթրիք, բայց․․․շատ համեղ: Կարտոֆիլը՝ պանրով

Խոհանոց Հետաքրքիր

Այսօր կպատրաստենք ընթրիք ողջ ընտանիքի համար։ հագեցնող, համեղ և հեշտ պատրաստվող այս ուտեստը կլինի Ձեր սեղանի մշտական ուտեստներից։

Բաղադրիչները.

  • Կարտոֆիլ՝ 1,5 կգ
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Բուսական յուղ՝ 3 ճաշի գդալ
  • Պանիր՝ 200 գր
  • Սամիթ՝ 1 փունջ
  • Սխտոր՝ 2 պճեղ
  • Թթվասեր՝ 4 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը լավ լվացեք և կտրտվածքներ արեք՝ եզրին չհասնելով: Հարմարավետության համար խորհուրդ է տրվում փայտե ձողիկներ դնել։

Այնուհետև բասական յուղ ենք քսում յուրաքանչյուր կարտոֆիլի վրա և կտրտվածքներում: Ավելացնում ենք աղ: 40 րոպե եփում ենք մինչև 200 աստիճան տաքացրած վառարանում:

Միևնույն ժամանակ, խառնում ենք մանր քերած պանիրը, կտրատաած սամիթը, սխտորը և թթվասերը: Այս բոլոր բաղադրիչները կարող եք մանրացնել բլենդերով:

Դուք պետք է խմորի նման խառնուրդ ստանաք:

40 րոպե եփելուց հետո կարտոֆիլները հանում ենք ջեռոցից և յուրաքանչյուր կտրվածքի մեջ լցնում պատրաստված խառնուրդից: Դա հարմար է անել փայտիկի միջոցով: Վերեւից ևս, կարտոֆիլը պատում ենք խառնուրդով: Նույն ջերմասիճանի ջեռոցում եփում ենք ևս 10 րոպե:

Հանում ենք ջեռոցից և մատուցում տաք վիճակում: Շատ համեղ է ստացվում: Բարի ախորժակ!

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *