Աստծո ամենամեծ պարգևը երեխաներն են. Նրա օրհնությամբ է, որ մենք պատիվ ենք ունենում ծնող դառնալու. Երբ մենք սիրով մեծացնում ենք երեխային, մենք թևեր ենք տալիս Աստծու նպատակներին

Այլ լուրեր Տեսանյութեր

Աստծո ամենամեծ պարգևը երեխաներն են: Նրա օրհնությամբ է, որ մենք պատիվ ենք ունենում ծնող դառնալու: Երբ մենք սիրով մեծացնում ենք երեխային, մենք թևեր ենք տալիս Աստծու նպատակներին: «Նա, ով ողջունում է այս փոքրիկ երեխաներից մեկին իմ անունով, ողջունում է ինձ. իսկ նա, ով ինձ է ողջունում, ապա ողջունում է ոչ թե ինձ, այլ ինձ ուղարկողին»: Սյու Դուգգարը և նրա ամուսինը ՝ Նոելը (48 տարեկան), պատրաստվում են դառնալ իրենց 22-րդ երեխայի հպարտ ծնողները:

Ամուսիններն արդեն ունեն 30 տարեկանից մինչև 18 ամսական տարիքի 21 երեխա ՝ 11 աղջիկ և 10 տղա: Հպարտ մայրիկն ու հայրիկը իրենց հայտնի ՅուԹուբյան էջում ՝ աշխարհին հայտարարեցին այդ մասին: Լուրը բոլորի համար անակնկալ էր, քանի որ զույգը խոստացել էր այլևս երեխաներ չունենալ՝ երբ ծնվեց իրենց 21-րդ երեխան: Բայց երեխաների հանդեպ սերը հազվադեպ է մարում, այդ իսկ պատճառով զույգը աշխարհին տեղեկացրեց, որ Սյուն կրկին 12 շաբաթական հղի է: Ներկայումս ամուսինների երկու մեծ երեխաներն ամուսնացած են և ապրում են առանձին:

Այսպիսով, ընտանիքը կազմված է 19 երեխայից և 2 մեծահասակից: Եթե կարծում էիք, որ այդքան մեծ ընտանիքը ունենալը հսկայական ծախս է, ապա միանգամայն իրավացի եք: Չնայած նրանք հացաբուլկեղենի ընտանեկան բիզնեսով բավական գումարներ են վաստակում, և նրանք շաբաթական միայն 350 ֆունտ են ծախսում սննդի վրա: Ինչպես նաև նրանք շաբաթական 170 ֆունտ ստեռլինգ են ստանում որպես երեխաների պետական նպաստ, խնայում են կտրոններ և օգտվում խանութի զեղչերից: Ամեն անգամ, երբ նրանք ճանապարհորդում են, Սյուն խնայում է լանչերի գումարը՝ ինքնուրույն այն պատրաստելով:

Կենցաղային խնդիրներ առաջանում են հատկապես լվացք անելիս. Ամուսինները ստիպված են ամեն շաբաթ 18 կգ հագուստ լվանալ: Ճամփորդության համար ճամպրուկներ կապելը նույնպես հեշտ գործ չէ: Սյուն կարծում է, որ դա նման է «ռա զմական գործողության» ։ Ամբողջ ընտանիքին պահանջվում է առնվազն յոթ խոշոր պայուսակ: Բայց չնայած այս ամենին, Սյուն, Նոելը և ընտանիքի մնացած անդամները անհամբեր սպասում են այն օրվան, երբ կհայտնվի հաջորդ նորածինը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *