Աստված գիտի քո հասցեն, նա երբեք չի մոռանում քո մասին, աղոթիր և վստահիր

Հետաքրքիր Մտքեր

Աստված գիտի քո հասցեն․․․ պատահականությունները պատահական չեն․․․ խոսքեր, որ պիտի կարդան բոլորը։ Պատահականությունը՝ Աստծո կեղծանունն է․․․ Տիեզերքն ունի շատ զարմանալի միջոցներ, որոնց շնորհիվ մարդիկ հանդիպում են միմյանց։ Տուն, աշխատանք կամ կյանքի ուղեկից փնտերլիս մարդիկ գնում են տեղից տեղ։ Միևնույն ժամանակ համաշխարհային բեմի հետևում աշխատում է Նա, ով մեզ համար ստեղծում է կատարյալ կապեր։

Պատահական իրադարձություններ չեն լինում։ Պատահականությունները հրաշք իրադարձություններ են, որոնց հեղինակը Աստվածն է, ով չի ցանկանում հայտնել իր մասին։ Աստծո պլաններում պատահականությունը դեր չի խաղում։ Այն ամենը, ինչ հայտնվում է քո կյանքում, քո մտադրությունների և պլանների արդյունքն է։

Երբ դու ձգտում ես կատարել քո սրտի ցանկությունը, իմացիր, որ Տիեզերքին հայտնի են քո բոլոր մտադրությունները։ Այն կազմակերպում է քո կյանքի իրադարձությունները։

Աստված գիտի քո հասցեն, և յուրաքանչյուր քո որոշում գրանցվում է Մեծ տեղեկատվական գրքույկի մեջ։ Արա այն ամենը, ինչ քո ուժերի սահմաններում է, առանց լարվելու և պանիկայի ենթարկվելու, իսկ մանրուքները թող Երկնային Կենտրոնին։Երբ մարդ անում է ամեն հնարավոր բան՝ մտադրություններն իրականացնելու համար, իսկ հետո հույսը դնում է անտեսանելի ուժի վրա, տեղի են ունենում մեծ իրադարձություններ։ Աղոթիր, պլանավորիր, տրամադրվիր և արա այն ամենը, ինչ կարող ես։

Իսկ հետո թող ամեն ինչ իր հունով գնա։ Իրավիճակը բաց թողնելու քո ունակությունը նույնքան կարևոր է, որքան և աղոթքները։Յուրաքանչյուր մարդ, ում հանդիպես քո ճանապարհին, կլինի քո սցենարի մեջ գրված գործող անձ։ Քո խնդիրն է՝ մշտապես կատարելագործել սցենարը, որ ֆիլմն ավելի լավը ստացվի։Ֆիլմի ռեժիսուրայի պատասխանատվությունը քեզ վրա է։