Եթե սիրում եք պատրաստել, ապա այս անգամ փորձեք հավի մսով կոտլետի այս տարբերակը. այն չափազանց համեղ է ու հագեցնող

Խոհանոց Հետաքրքիր

Եթե սիրում եք պատրաստել, ապա այս անգամ փորձեք հավի մսով կոտլետի այս տարբերակը. այն չափազանց համեղ է ու հագեցնող։ Պատրաստենք միասին

Բաղադրիչներ․

  • հավի փափկամիս — 400 գ,
  • պանիր մասկարպոնե — 150 գ,
  • աղ — ըստ ճաշակի,
  • պղպեղ սև — ըստ ճաշակի,
  • կարագ — տապակելու համար,
  • բուսայուղ – տապակելու համար,
  •  պապրիկա — 1 ճ/գ,
  • չորահաց — 4 ճ/գ․
  • քրքում — 0,5 թ/գ․
  • կարագ — 30 գ,
  • կանաչի — մի քանի ճյուղ

Պատրաստման եղանակը

Հավի փափկամիսն անցկացնում ենք մսաղացով, ավելացնում մասկարպոնեն, աղն ու պղպեղը: Պատրաստում ենք կանաչ միջուկը:

Կարագն ու մանրացրած կանաչին լավ տրորում ու խառնում ենք: Միջուկը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 15 րոպեով տեղափոխում սառցախցիկ: Վերցնում ենք միսը, մեջտեղը մի քիչ փոսիկ անում, որտեղ էլ դնում ենք կանաչ միջուկը:

Կոտլետներ ենք ձևավորում: Քրքումը, չորահացն ու պապրիկան խառնում ենք, կոտլետները թաթախում այդ զանգվածի մեջ և 10 րոպե թողնում այդպես: Կարագի և բուսայուղի խառնուրդի մեջ 4 կողմից տապակում ենք կոտլետները, ինչից հետո էլ 10 րոպեով տեղափոխում նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցը: Ահա և վերջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *