ԵՂԵՔ ՊԱՏՐԱՍՏ․ Հայտնի է դեկտեմբերի ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻ եղանակը

Այլ լուրեր Հետաքրքիր

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում նոյեմբերի 27-ի ցերեկը սպասվում է մառախուղ: Նոյեմբերի 28-30-ին, դեկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է անձրև: Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վրկ: Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 27-ի ցերեկը Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ:

Նոյեմբերի 28-30-ին, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վրկ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-30-ին աստիճանաբար կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 14-16 աստիճանով։