Եղունգների վրա սպիտակ բծեր կամ շերտավորում եք նկատու՞մ. ահա, թե իրականում դա ինչ է նշանակում

Հետաքրքիր

Այս կամ այն վիտամինի պակասն ընդհանուր առմամբ բացասաբար է անդրադառնում օրգանիզմի աշխատանքի վրա։ Ավիտամինոզի մասին իմանալու ամենաարդյունավետ տարբերակը բուժհաստատությունում համապատասխան անալիզների հանձնումն է, սակայն երբեմն հենց օրգանիզմն է «բարձրաձայնում» որոշակի վիտամինների անբավարարության մասին, և օրգանիզմի «լեզուն» հասկանալու դեպքում կարելի է կռահել, թե հատկապես որ վիտամինի կարիքն ունի․ այս առումով հատուկ ուշադրության է արժանի մաշկի, եղունգների ու մազերի վիճակը։

Մաշկի չորությունն ու գունատությունը, վաղաժամ կնճիռների առաջացումը, ազդրերի և ուսերի շրջանում «սագի մաշկը» կարող են հուշել նիկոտինաթթվի, Е и А վիտամինների պակասի մասին։ Ճարպոտ, թեփոտվող մաշկը՝ վիտամին В12-ի պակասի մասին է խոսում։ Կորյակների ու պիգմենտային բծերի առաջացումն ահազանգում է А, Е, D, К, F վիտամինների անբավարարության մասին։ Մաշկի դեղին անառողջ երանգը հուշում է, որ ժամանակն է ավելի մեծ ուշադրություն դարձնել վիտամին В12 պարունակող սննդամթերքներին։ Վերքերի դանդաղ ապաքինումն ու կապտուկների հաճախակի առաջացումը վկայում են անոթների փխրունության մասին, ինչը Р և С վիտամինների պակասի հետևանք է։ Քորով ուղեկցվող տարբեր ծագման մաշկային խնդիրները կարող են B խմբի վիտամինների ու յոդի անբավարարության հետևանք լինել։ Քիթ-շրթունքային եռանկյունու և ճակատի շրջանում չոր ու կարմրած մաշկը վիտամին В6-ի պակասի մասին է վկայում։ Մաշկի վրա պզուկների, ցանի առաջացումը կարող է երկարատեւ փորկապության հետևանք լինել, որն էլ իր հերթին կարող է առաջանալ B խմբի վիտամինների պակասի պատճառով։

Եղունգի շերտազատումն ու դեղին երանգը վկայում են բիոտինի (B7), վիտամին C-ի, կալցիումի, մագնեզիումի անբավարարության մասին։ Խորը ծլեպները խոսում են բիոտինի, A, E վիտամինների պակասի մասին։ Եղունգների վրա սպիտակ բծերի առաջացումը վկայում է նիացինի (վիտամին B3) անբավարարության մասին։ Եթե եղունգի շերտի վրա կան դեղին գույնի ակոսներ, ուրեմն օրգանիզմին անհրաժեշտ է վիտամին В1։ Եղունգի շերտի դեղնավուն երանգը վկայում է վիտամին C-ի անհրաժեշտության մասին։ Եղունգների ծռվածությունն ու փխրունությունը А և В6 վիտամինների անբավարարության նշան է։ Եղունգների դանդաղ աճը В3 վիտամինի պակասի կամ կալցիումի վատ յուրացման հետևանք է։ Եղունգի շերտի հաստացումը վիտամին A-ի անբավարարության մասին է հուշում։

Աղբյուրը

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.