Ես իմ տան պատուհանները տարին մեկ անգամ եմ լվանում, բայց դրանք ողջ տարին փայլում են մաքրությունից հենց այս հնարքի օգնությամբ, փորձեք ու ինձանից շնորհակալ կլինեք

Հետաքրքիր Օգտակար

https://news68daily.com/-ը գրում է․Մի քանի տարի առաջ ես տեղեկացա մի շատ արդյունավետ բաղադրատոմսի մասին, որի շնորհիվ իմ տան պատուհանները երկար մնում են մաքուր: Այսինքն ՝ փոշին ու կեղտը դրանց վրա չեն մնում: Այժմ ես լվանում եմ իմ պատուհանները տարին մեկ կամ երկու անգամ ՝ կախված անձրևի հաճախությունից: Կարծում եմ, որ յուրաքանչյուր տնային տնտեսուհի նույն բանն է ցանկանում, քանի որ պատուհանները լվանալը բավականին շատ ժամանակ է խլում:

Ինչ է անհրաժեշտ այս միջոցը պատրաստելու համար. եռացրած ջուր տաք վիճակում — կես բաժակ, կոնդիցիոներ լվացքի համար՝ մեկ կափարիչի չափով, գլիցերին մեկ ճաշի գդալ, պլաստիկե փոքրիկ տարա, խոզանակ:

Պատրաստման եղանակը

Կոնդիցիոները լցնել պլաստիկե տարայի մեջ, ավելացնել ջուրը և լավ խառնել, այնուհետև ավելացնել գլիցերինը, տարան թափահարել և թողնել 15 րոպե:

Կիրառման եղանակը

Նախապես պատուհանը պետք է մաքրել: Մի քանի կաթիլ կաթեցնել խոզանակին և մաքրել պատուհանը: Դա արեք եռանդուն, որպեսզի չչորանա: Բարակ շերտ պետք է մնա պատուհանի վրա: Գլիցերինի և կոնդիցիոների խառնուրդը վանելու է ապակուց փոշին և կեղտը: Հետեւաբար, պատուհանները շատ երկար մաքուր կմնան:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ https://news68daily.com/