Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին

Հետաքրքիր

Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին:Դեկտեմբերի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին, 17-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ, 16-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Եղանակը` մարզերում ու Արցախում՝ Դեկտեմբերի 14-15-ը, 17-18-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է անձրև։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.