Իսկ դուք համոզվա՞ծ եք, որ «մաքուր» կարագ եք գնում. գիտե՞ք, թե ինչին է պետք ուշադրություն դարձնել կարագ գնելիս 

Խոհանոց Հետաքրքիր

Ժամանակակից քաղաքի բնակչին բավականին դժվար է որակյալ մթերք ընտրել: Վաճառասրահներում առաջարկվող տեսականին այն լայն է, որ ճիշտ ընտրություն կատարելը դժվար է լինում: Միշտ չէ որ հաջողվում է գնել հենց այն բնականն ու իրականը, որը ցանկանում եք: Շատ արտարողներ սպառողին ներկայացնում են կեղծ մթերքներ, որակյալ բաղադրիչները փոխարինելով էժանագիններով: Նույն խնդրի առաջ ենք կանգնում կարագ գնելիս: Խոստովանենք, որ այսօր «մաքուր» կարագ գնելը այքան էլ հեշտ չէ:

Ինչպե՞ս ընտրել կարագ: Կարագի տուփի վրա պետք է անպայման գրված լինի «Սերուցքային կարագ» նշումը: Եթե տուփի վրա գրված է գյուղական, բուտերբրոդների համար, սիրողական, ապա խոսքը մաքուր կարագի մասին չէ, այդ մթերքը պարունակում է հավելումներ, կոնսերվանտներ, արոմատիզատորներ:

Բաղադրությունը — Իսկական կարագի կազմության մեջ պետք է լինի միայն սերուցք, կաթ, երբեմն աղ: Եվ վերջ: Եթե բաղադրության մեջ առկա են բուսայուղեր, ապա դա մարգարին է: Եթե տուփի վրա առկա է Р 52178-2003 թվերը, ապա դա մարգարին է:

Արժեքը — Բարձրորակ կարագը մշտապես բարձր արժեք ունի: Բնական սերուցքային կարագը չի կարող բուսայուղերից պատրաստված խառնուրդի արժեքին կամ դրանից էժան լինել: Յուղայնությունը — Եթե մթերքը պարունակում է 60%-ից ցածր յուղայնություն, ապա դա սերուցքային կարագ չէ:

Պահպանման ժամկետը — Բնական սերուցքային կարագի պահպանման ժամկետը մեկ ամիս է, եթե տուփի վրա նշված է մինչև մի քանի ամիս պահպանման ժամկետ, դա նշանակում է, որ այն կոնսերվանտներ է պարունակում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.