Խնձորի մուրաբա՝ տատիկի բաղադրատոմսով․ ստացվում է թափանցիկ և անուշաբույր մուրաբա, որի համը դեռ երկար չեք մոռանա

Խոհանոց Հետաքրքիր

https://news68daily.com/-ը գրում է․Երբևէ համտեսե՞լ եք խնձորի մուրաբա: Ովքեր ծանոթ են համին կհաստատեն, որ այն շատ համեղ է: Թափանցիկ ու անուշաբույր այս մուրաբան իր առանձանահատուկ տեղը կունենա ձեր թեյի սեղանին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հետաքրքիր բաղադրատոմս:

Առաջարկում ենք պատրաստել խնձորի մուրաբա:

  • 1 կիլոգրամ խնձորի համար
  • 1 կիլոգրամ շաքարավազ

Ընտրել մի փոքր չհասած, պինդ խնձորներ: Եթե ​​վերցնում եք գերհասուն պտուղներ, մի քանի րոպե եռալուց հետո դրանք դառնում են պյուրեի պես:

Լվանալ, հեռացնել միջուկը: Կտրել կտորներով՝ 5-10 միլիմետր հաստությամբ:

Շերտերով շարել կաթսայի մեջ: Շերտերի արանքում շաղ տալ շաքարավազ: Թողնել մինչ առավոտ: Առավոտյան 5 րոպե եռացնել և անջատեց կրակը: Երեկոյան կրկին եռացնել 5 րոպե:

Երրորդ անգամ եռացնել 10-15 րոպե: Երեք անգամը լիովին բավարար է: Եթե խնձորները քաղրահամ են կարելի է վերցնել 700 գ շաքարավազ ՝ մեկ կիլոգրամ խնձորի համար: Անուշ լինի:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ https://news68daily.com/