Ճապոնացիները բիսկվիթի հրաշալի բաղադրատոմս են մտածել, որը զարմացրել է ողջ աշխարհին․ Այն պարունակում է ընդամենը 3 բաղադրիչ

Խոհանոց Հետաքրքիր

Շատ փափուկ և անհավանական նրբահամ բիսկվիթ, որը զարմացրել է ողջ աշխարհին իր պարզությամբ։ Ձեզ հարկավոր է ընդամենը 3 բաղադրիչ։

Ձեզ հարկավոր է.

3 ձու,120 գրամ սպիտակ շոկոլադ (կարելի է փոխարինել կաթնայինով),120 գրամ սերուցքային կրեմ-պանիր (մասկարպոնե)։

Պատրաստումը․ Բաժանեք շոկոլադը մանր կտորների և դրեք ամանի մեջ։ Հալեցրեք գոլորշու վրա։ Առանձնացրեք ձուն և հարեք սպիտակուցները հարիչով՝ մինչև ամուր զանգված ստանաք (հարած սպիտակուցները ամանը կախելուց պետք է չթափվեն այնտեղից)։ Հալեցրած շոկոլադը խառնեք կրեմի հետ և մանրակրկիտ խառնեք սենյակային ջերմաստիճանում։

Ավելացրեք շոկոլադին և կրեմին դեղնուցները, մանրակրկիտ խառնեք։ Հարած սպիտակուցները ավելի լավ է ավելացնել մաս-մաս։ Այդպես ձեր բիսկվիթը կստացվի ավելի փափուկ։

Ինքնուրույն պատրաստեք թղթից ֆորմա՝ թխելու համար (20 սմ տրամագծով և 15 սմ բարձրությամբ)։ Լցրեք խմորը ֆորմայի մեջ։ Դրեք ֆորման տապակին և լցրեք մոտ 1/4 լիտր եռացրած ջուր։ Բիսկվիթը թխեք մինչև 170° ջեռոցում՝ մոտ 15 րոպե։ Այնուհետև նվազեցրեք ջերմաստիճանը մինչև 160° և թխեք ևս 15 րոպե։ Անջատեք ջեռոցը և թողեք, որ ներսում բիսկբիթը սառչի 15 րոպե։ Սառեցրեք բիսկվիթը և լցրեք վրան շաքարի փոշի։

Բարի ախորժակ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *