Շնորհակալության աղոթք. Շնորհակալություն հայտնիր Աստծուն

Հետաքրքիր Մտքեր

Շնորհակալութիւն Քեզ, ո’վ Աստված` մեր Տերը, որ Քո տեսանելի լույսով ուրախացրիր մեզ ու բոլոր արարածներիդ, իսկ Քո պատվիրանների հոգևոր լույսով լուսավորեցիր Քեզ հավատացողներին:

Մե’զ էլ զորացրու, Տե’ր, որ կարողանանք Քո պատվիրանները պահել այսօր և ամեն ժամանակ,

որպեսզի լուսավորված մտքով` միշտ Քո կամքը կատարենք ու Քո պատրաստած բարիքներին հասնենք բոլոր սրբերիդ հետ միասին,

մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի պարգևած շնորհներով ու մարդասիրությամբ: Ամեն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *