Սեպտեմբերին՝ ձյուն Հայաստանում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Այլ լուրեր Տեսանյութեր

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 24-ին կեսօրից հետո, 25-ի գիշերը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով: Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել։ Արագածում դիմավորեցինք առաջին ձյունը: