Սկա նդալային մոդել Լյուսին սիրավե՞պ է սկսել իրենից մոտ 30 տարի մեծ օսկարակիր պրոդյուսերի հետ (լուսանկար)

Հետաքրքիր Շոու բիզնես

Օրերս սկանդալային մոդել Լյուսի Հայրապետյանը «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերային ներկայացել էր օսկարակիր պրոդյուսեր Նիք Վալելոնգայի հետ: Մոդելը եւ 62-ամյա պրոդյուսերը բավական մտերմիկ գրկախառնվում էին. ողջ երեկոյի ընթացքում Լյուսին նույնիսկ մեկ րոպեով չէր լքել պրոդյուսերին: Ավելին, պրոդյուսերը եւ Լյուսին միասին էին անցկացրել նաեւ Նիքի ծնունդը:

Իհարկե, նրանց մտերմիկ լուսանկարները միանգամից մեծ քննարկման էին արժանացել համացանցում: Լյուսին իրենց սիրավեպին անդրադարձել է նաեւ իր իստագրամյան հարց ու պատասխանի ժամանակ, քանի որ հետեւորդները հետաքրքվում էին նրանց հավանական սիրավեպի մասին: Լյուսին հերքել է այդ լուրերը՝ նշելով, որ իրենք շատ լավ ընկերներ են: