Սոնա Ռուբենյանի հարսի կերպարը. առաջին կադրերը` երգչուհու հարսանիքից (լուսանկար, տեսանյութ)

Շոու բիզնես Տեսանյութեր

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Սոնա Ռուբենյանի հարսանիքն է: Համացանցում հայտնվել են առաջին կադրերը, որում երևում են, թե ինչ կերպարով է հանդես գալիս Սոնան: Ուշագրավն այն է, որ տվյալ տեսանյութում Սոնան նշում է, որ ցանկանում է քնել և իրեն դրա համար 30 րոպե է հարկավոր: Նշենք, որ հարսանիքը տեղի է ունենալու «Դվինում»:

Նախքան հարսանիքը տեղի է ունեցել երգչուհու Bride to be խնջույքը: Սոնայի ընկերուհիներն ու հարազատներն անակնկալ էին արել` հրավիրելով նրան հանդիպման, որն էլ, պարզվել է, հարսանիքին նախորդող խնջույքն էր: Այս մասին տեղեկանում ենք երգչուհու ինստագրամյան էջից. նա մի քանի հոլովակ էր տեղադրել՝ ցույց տալով որոշ դետալներ տվյալ օրվանից: