Սպիտակաձավարով օլադիներ, արագ և համեղ են, այժմ ես միայն այս բաղադրատոմսով եմ պաատրաստում

Խոհանոց Հետաքրքիր

https://news68daily.com/-ը գրում է․Վերջերս ես օլադիները պատրաստում եմ միայն սպիտակաձավարով և միայն իմանաք ինչ համեղ է ստացվում: Եթե պատրաստեք, դուք էլ կհամոզվեք: Դրանք ընդհանրապես չեն ներծծում բուսական յուղը, ստացվում են միշտ փափուկ և շատ համեղ:

Պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են

  • կեֆիր 1 բաժակ;
  • սպիտակաձավար 2 բաժակ;
  • շաքարավազ 1 ճաշի գդալ;
  • ձու 2 հատ;
  • սոդա, 0.5 թեյի գդալ;
  • աղ, մի պտղունց

Պատրաստման եղանակը

Մի փոքր տաքացրեք կեֆիրը, ավելացրեք աղ և շաքարավազ, ձվերը և սպիտակաձավարը: Զանգվածը լավ խառնել, որ ստացվի համասեռ և թողնել 30 — 40 րոպե: Այս ընթացքում սպիտակաձավարը ուռչում է:

Հուշում. Եթե մտավախություն ունեք, որ օլադիները կայրվեն, կարող եք ավելացնել մեկ-երկու ճաշի գդալ ալյուր: Մի մոռացեք պարբերաբար խառնել զանգվածը:

Սոդան ավելացնել տապակելուց անմիջապես առաջ:

Անհրաժեշտ չէ տապակի մեջ լցնել շատ բուսական յուղ:

Երկու կողմերից տապակել մի քանի րոպե: Ցանկության դեպքում խմորին կարող եք ավելացնել հավելումներ `չամիչ, ծիրանի չիր և այլն: Օլադիները ստացվում են փքուն,փափուկ, նրբահամ: Կարող եք մատուցել մեղրի, մուրաբայի, թթվասերի հետ:

Նյութը պատրաստեց՝ https://news68daily.com/