ՎԱՂՎԱՆԻՑ ՍԿՍԱԾ․ Ավելի ԽԻՍՏ սահմանափակումներ են գործելու․ ԵՂԵՔ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ

Այլ լուրեր Հետաքրքիր

Հունվարի 22-ից ուժի մեջ կմտնեն նոր սահմանափակումներ. ժամանցի, սննդի հանրային վայրեր այցելելիս պետք է ցույց տալ Կորո նավիր ուսի դեմ պատ վասման QR կոդը կամ թեստի բացասական արդյունք։ Կառավարության մամուլի ծառայությունը ռեպորտաժ է պատրաստել ու նոր մանրամասներ է հայտնում նախարարի նոր հրամանի վերաբերյալ։

Մասնավորապես․ հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և մարզասրահի հաճախորդները, գրադարանների և թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործում միայն, եթե ներկայացնում են. կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ,

կամ Առո ղջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաորակավորված Կորո նավի րուսի հարո ւցչի հակա ծնի հայտնաբերման արագ ախ տորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք՝ արտածված ԱՐՄԵԴ համակարգից, կամ պատ վաստման սերտիֆիկատ, բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։