Տատիկիս բաղադրատոմսով աբխազական աջիկայի շատ համեղ և օրգինալ բաղադրատոմս

Խոհանոց Հետաքրքիր

Աջիկան ձմռան ցանկալի պահածոներից է, այն հարմար է օգտագործել գրեթե ցանկացած ուտեստի հետ։ Աջիկան ուտեստների համն ավելի լավն է դարձնում։

Այսօր կներկայացնենք աբխազական աջիկայի մի շատ համեղ և օրիգինալ բաղադրատոմս։ Հետաքրքիր համային հատկանիշներով այս աջիկան, կգերի ցանկացածին։

Պատրաստենք միասին քայլ առ քայլ

Բաղադրիչներն են՝

  • 1 չափաբաժին 2-2,5 կգ կծու կարմիր տաքդեղ
  • 70 գ աղացած համեմի սերմ
  • 70 գ աղացած չաման
  • 70 գ խոշոր աղ 3 գլուխ սխտոր

Պատրաստման եղանակը՝

Տաքդեղերը սրբել շորով և կախել թելով կամ փռել սեղանի վրա, որպեսզի թորոմի։ Մոտավորապես 8-9 օր։ Շատ չորացնել պետք չէ։ Լավ լվանալ և չորացնել հատ-հատ չոր շորով։ Հագնել հաստ ձեռնոց և մաքրել։ Եթե կծուի սիրահար եք, կարող եք սերմերը չմաքրել։ Մաքրելուց հետո տաքդեղերը և մաքրած սխտորը 2 անգամ աղալ մսաղացով, այնուհետև հարել բլենդերի մեջ։

Ավելացրեք համեմի սերմը, չամանը, աղը և լավ հարել։ Մինչև միտարր զանգված ստանալը։ Ստացված զանգվածը լցնել ապակյա տարրայի մեջ։ Ծածկել սրբիչով և տողնել 5-7 օր, որպեսզի տեղի ունենա խմորում — ֆերմենտացիա։ Լցնել տարրաների մեջ և պահել սառնարանում