Քարաղի՝ կենցաղում կիրառության անսպասելի տարբերակներ

Հետաքրքիր Օգտակար

Դժվար թե խոհանոցում ավելի կիրառելի բան գտնվի, քան աղն է։ Սակայն քչերը գիտեն, որ, բացի ուտեստների մեջ օգտագործելուց, աղը կարելի է շատ ավելի լայնորեն կիրառել։ Այսօր ձեզ կպատմենք, թե կենցաղում որ դեպքերում կարող է օգնության հասնել աղը։

Վերացնում է քրտ նարտադրությունը

Ոտքերի տհաճ հոտն ու քրտնարտադրությունը վերացնելու համար 8 լիտր ջրի մեջ 3 ճաշի գդալ աղ լուծեք և մի փոքր կտոր ձեռքի օճառ։ Միայն հաշվի առեք, որ նման վաննա ընդունելուց հետո ոտքերի մաշկը կարող է չորանալ։

Լվացարանակոնքի մաքրում

Խցանումը մաքրելու համար օգնության կհասնի աղը։ Բավական է մի գդալ աղ լցնեք խողովակի մեջ, վրան եռացրած ջուր լցնել և մի քանի րոպեից խնդիրը կլուծվի։

Ատամնացա վի բուժում

Ատամնացա վի ժամանակ օգնության կհասնի աղաջուրը։ Ի դեպ, աղը կարող է նաև ատամի մածուկի դեր կատարել եթե այն հավասար քանակությամբ խառնեք սոդայի հետ։

Լվացք

Եթե մի քիչ աղ ավելացնեք լվացքի մեքենայի մեջ, այն կկանխի հագուստի գունաթափումն ու նստվածքի առաջացումը մեքենայի մեջ։ Աղի միջոցով կարելի է նաև հանել կարմիր գինու լաքաները․ բավական է հագուստի վրա աղ լցնել և մաքրել այն անձեռոցիկով։

Հոտերի վերացում

Աղի և դարչինի խառնուրդը կօգնի վերացնել ջեռոցի տհաճ հոտը։ Բավական է մի քիչ լցնել ջեռոցի մեջ և միացնել այն։

Պատուհանների լվացում

Եթե երկու ճաշի գդալ աղը լուծեք երեք լիտր ջրի մեջ, հրաշալի միջոց կստացվի պատուհանները լվանալու համար։ Այն հարմար է թե՛ տան, թե՛ մեքենայի ապակիների համար։

Սկրաբ

Քարաղը խառնեք նարդոսի եթերայուղի հետ և օգտագործեք որպես սկրաբ։

Արծաթի մաքրում

Եթե քացախը խառնեք աղի հետ, ապա հրաշալի միջոց կստացվի, որը արծաթյա և պղնձե իրերին կվերադարձնի իրենց նախնական փայլը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *