3 խորհուրդ արևելյան իմաստուններից` Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար

Հետաքրքիր

Արևելքի իմաստունները կարծում են, որ Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար Տիեզերքը պատրաստում է 3 կարևորագույն դաս, որը պետք է սովորել․․․ Խոյ. Երջանկությունը մտերիմ մարդիկ են: Հարստությունը գալիս ու գնում է, իսկ ընկերներն ու մտերիմ մարդիկ միշտ ձեր կողքին են մնում: Գնահատեք սերն ու ընկերությունը: Երբեմն պարզապես պետք է թողնել ինչ-որ բան, որպեսզի ավելի երջանիկ դառնաք: Խնդիրները լուծելու ամենալավ եղանակը դրանք շրջանցել սովորելն է:

Ցուլ. Մենք բոլորս հավասար ենք, և ոչ մեկն իրավունք չունի իրեն գերադասելու: Որպեսզի մարդիկ հարգեն ձեզ, պետք է, որ դուք հարգեք նրանց: Հենց այնպես ոչինչ չի լինում. այս աշխարհում ամեն բան փոխկապակցված է: Գնահատեք նրանց, ովքեր իրենց հոգին են բացում ձեր առաջ:

Երկվորյակներ. Էգոիզմը երբեք արժեք չի ունենա, քանի որ այն տալիս է իշխանության, լավ տրամադրության ու հարստության միայն մի պահ տևող զգացում: Սուտն այն է, ինչ կարող է փրկել ձեզ միայն հիմա, բայց չի կարող ամբողջովին ազատել ձեզ խնդիրներից: Հեռատեսությունը ոչ միայն իմաստուն մարդկանց ընտրությունն է, այլև նրանց, ովքեր գնահատում են իրենց ժամանակը:

Խեցգետին. Բոլոր վատ բաների համար պահանջվում է հատուկ վճար` անկեղծ ներողությունների տեսքով: Եթե ինչ-որ մեկին ցավ եք պատճառել, դա անպատիժ չի մնա: Մի ձևացրեք, թե դուք ավելի լավն եք, քան կաք: Լինել այն, ինչ կաս, տաղանդ է, որը կարելի է զարգացնել: Ձևացնելը պատեր է կառուցում, ոչ թե կամուրջներ: Ժլատությունը սպանում է ձեր մեջ մարդուն. այն ունակ է ձեզ դարձնելու միայնակ և դժբախտ:

Առյուծ. Այս կյանքում ամենաօգտակար հմտությունը քեզ ուրիշի տեղը դնելն է: Դա ձեզ տալիս է այնպիսի ուժ, որի մասին շատերը երազում են: Ծախսել կարելի է այնքան, որքան կարող եք ձեզ թույլ տալ, ոչ թե այնքան, որքան պահանջում են նորաձևությունն ու հեղինակությունը: Ամեն վատ բան անցնում է, ինչպես և լավը: Կյանքն օրվա ու գիշերվա, պոզիտիվի ու նեգատիվի, սիրո ու ատելության հերթափոխ է:

Կույս. Դուք չեք կարող միշտ ճիշտ լինել: Սխալվել կարող է յուրաքանչյուրը` դուք, ձեր թշնամիներն ու ընկերները, իմաստուններն ու հիմարները: Երբեմն անհրաժեշտ է ռիսկի դիմել, եթե ուզում եք երջանիկ լինել: Ուրիշ մարդկանց կողմից աջակցության անհրաժեշտություն չկա: Նույնիսկ եթե ձեզ թվում է, թե միայնակ չեք կարող գլուխ հանել, դուք, միևնույն է, կարող եք ամեն ինչ` նույնիսկ առանց ուրիշ մարդկանց աջակցության:

Կշեռք. Ամեն ինչ լավ կլինի. կյանքն իրենից սև ու սպիտակ գծեր չի ներկայացնում, այլ՝ շախմատային տախտակ: Ընտրությունը միշտ ձեր դիմաց է: Չարժի մյուսներից պահանջել այն, ինչ չեք կարող պահանջել ինքներդ ձեզնից: Հոգին միշտ ավելի կարևոր է մարմնից: Մտքերը միշտ ավելի կարևոր են գործողություններից: Մտքերը նյութական են:

Կարիճ. Նույնիսկ եթե դուք միայնակ աշխարհն ավելի լավն եք դարձնում, դա ձեզ առիթ չի տալիս մյուսներին ասել, թե ինչ պետք է անեն: Լավ արարքները ձեզ սուրբ չեն դարձնում: Դրանք ձեզ ավելի երջանիկ են դարձնում: Խորհուրդներ տալ պետք է միայն այն ժամանակ, երբ ձեզ խնդրում են դա անել: Ցանկացած ուրիշ իրավիճակում դա կարող է գնահատվել որպես մանիպուլյացիա: Եթե ինչ-որ մեկին ցավ եք պատճառել, մի նեղացեք այդ մարդուց նրա համար, որ նա էլ ձեզ է նեղացնում:

Աղեղնավոր. Դիվանագետ մարդիկ միշտ ավելի հաջողակ են, քան էգոիստները: Սա կյանքի կարևոր դաս է, որը պետք է սովորել որքան հնարավոր է շուտ: Գնահատեք օգնությունը: Մի շահագործեք մարդկանց վստահությունը, եթե չեք ուզում, որ ձեզ ատեն: Մյուսներից վեր ձեզ մի դասեք: Բոլորն էլ ունեն թերություններ: Մենք բոլորս միաժամանակ և՛ տարբեր ենք, և՛ նույնը:

Այծեղջյուր. Իդեալական մարդիկ չկան: Որքան մոտ լինեք իդեալական կերպարին, այնքան ձանձրալի կդառնաք մարդկանց համար: Փոփոխությունը բնական է: Ամեն ինչ փոխվում է` տիեզերքը, աշխարհը, մարդիկ: Ամեն անցած բան պետք է մնա անցյալում: Մի թողեք, որ հին վերքերը գան իրականություն:

Ջրհոս. Մենք հասկանում ենք` ինչ է իրական սերն ու ընկերությունը միայն այն ժամանակ, երբ սկսում ենք գնահատել օգնությունն ու ուշադրությունը: Միայն ինչ-որ բանում լավագույնը դառնալով` կարելի է հասնել հաջողության: Իդեալն այն է, ինչին պետք է ձգտել միշտ: Երբեք մի նվաստացրեք մարդկանց, հատկապես` ուրիշների ներկայությամբ, եթե չեք ուզում ապագայում մեծ խնդիրներ ունենալ:

Ձկներ. Որպեսզի կյանքը հաճույք պատճառի, պետք է իմանալ` ինչ եք ուզում: Միշտ շարժվեք դեպի դա: Ընտանիք բոլորին է պետք: Սովորեք գնահատել ձեր հարազատներին ու այն ամենը, ինչ նրանք անում են ձեզ համար: Սովորեք զոհաբերել ինչ-որ բաներ: Մի խլեք ուրիշի սերը, եթե չեք ուզում մենակ մնալ:

Աղբյուրը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.