Մի քիչ ջեմ և 40 գ կարագ, նույնիսկ ձու պետք չէ այս անուշաբույր թխվածքաբլիթները խելքահան կանեն իրենց տեսքով ու համով

Խոհանոց Հետաքրքիր

Առաջարկում ենք պատրաստել շատ համեղ, ախորժելի, փափուկ թխվածքաբլիթներ: Շատ հեշտ է պատրաստվում, արագ ու պարզ եղանակով՝ ամենահասարակ բաղադրիչներից:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կաթնաշոռ՝ 250 գ
  • կարագ և ձեթ՝ յուր.40 գ
  • ալյուր՝ 220 գ
  • փխրեցուցիչ՝ 1թ.գ.
  • աղ,
  • վանիլին՝ յուր. մի պտղունձ
  • շաքարավազ՝ 2-3 ճ.գ.

միջուկի համար

  • չիր,
  • շաքարավազ+չամիչ,
  • կրեմ,
  • շոկոլադե
  • մածուկ կամ ջեմ

Պատրաստման եղանակ. Ալյուրը մաղել: Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի մի քիչ ավել կամ պակաս ալյուր: Կարևոր է չչարաշահել այն, որ խմորը շատ պինդ չստացվի, պարզապես պետք է լավ հունցել: Կաթնաշոռը միացնել փափկած կարագի, ձեթի, աղի, վանիլինի և շաքարավազի հետ:

Տրորել պատառաքաղով: Խառնել և մաս-մաս ավելացնել ալյուրը, փխրեցուցիչը: Հունցել փափուկ, էլաստիկ և ոչ կպչուն խմոր: 10 րոպե անց բաժանել 20 կտորի և յուրաքանչյուրը գրտնակել 4մմ հաստությամբ: Մի կողմի վրա միջուկ դնել, ծալել խմորը՝ ծածկելով միջուկը, թեթևակի սեղմել: Խմորի մյուս եզրին կտրվածքներ անել,

փաթաթել ամբողջը ռուլետի պես: Այժմ փաթաթել ստացված ռուլետը՝ իր առանցքի շուրջ, որ գեղեցիկ ծաղիկ ստացվի: Թխվածքաբլիթները դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ ու թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, 15 – 20 րոպե: Շաքարի փոշի ցանել ու մատուցել: Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *